Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին ։
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելով։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Երկուշաբթի Միշուստինը «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ։
«Ակնկալում ենք, որ քվեարկության և ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք նոր կառավարությունը կապահովի ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիականության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու ոգով»,- ասել է Ռուսաստանի վարչապետը։
Միշուստինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Եկատերինբուրգ դարձել է նրա առաջին արտասահմանյան այցը Հայաստանում անցկացված ընտրություններից հետո։
«Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսն անցկացվում է Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը։ Ցուցահանդեսի պատմության մեջ առաջին անգամ դրա գործընկեր երկիրն է Ինդոնեզիան։