Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկրաշարժը բնական աղետ է, որը հնարավոր չէ կանխել, սակայն որոշ վարքականոնների պահպանումը կօգնի արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելուն։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անհրաժեշտ է նախապես կազմել տարհանման պլան և մի քանի անգամ փորձարկել այն։

Ճշտել բնակարանի, աշխատավայրի, դպրոցի տարհանման ելքերը, հնարավոր ուղիներն ու ելքի դռների կիրառականությունը։

Հստակեցնել այն տարածքը, որը տարհանումից հետո պետք է ծառայի որպես հավաքատեղի։

Այն պետք է լինի բաց, ազատ տարածություն, հեռու շենք-շինություններից, ենթակառուցվածքներից։

Նախապես պետք է ունենալ առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ։

Պահպանելով վերոհիշյալ վարքականոնները` հնարավոր է երկրաշարժի ժամանակ նվազեցնել սպառնացող։

129