Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել Շիրակի մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների մասնակցությամբ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

«Քննարկել ենք բուժհաստատությունների 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները, ֆինանսական ցուցանիշները, լիցենզավորման գործընթացը, կապիտալ ծրագրերը, առկա խնդիրներն ու զարգացման առաջնահերթությունները։

Առողջապահության ոլորտը մշտապես լինելու է իմ ուշադրության կենտրոնում, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ։ Հանձնարարել եմ վերանայել բուժհաստատությունների ֆինանսական հնարավորությունները և, հնարավորության դեպքում, բարձրացնել նաև այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք նախորդ փուլում դուրս էին մնացել գործընթացից։

Համոզված եմ՝ միայն համատեղ և պատասխանատու աշխատանքի շնորհիվ կարող ենք բարձրացնել առողջապահական ծառայությունների որակը և ապահովել մարզի բնակչության համար առավել հասանելի ու արդյունավետ բուժօգնություն։

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող բժշկական հաստատությունների ֆինանսավորումը կազմել է 1 մլրդ 452 մլն 830 հազար դրամ, որից 1 մլրդ 41 մլն 564 հազար դրամը՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց, իսկ 411 մլն 265 հազար դրամը՝ չապահովագրված անձանց մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց»,- գրել է նա։

161