Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագիրը կրող՝ Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրության բացումը։

Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փ․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրն է։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։

«Նարեկացի» արվեստի միության ցուցահանդեսների համադրող Տաթևիկ Համբարձումյանը բացման խոսքում ասաց, որ հեղինակի աշխատանքները կրում են դասական արվեստի կնիքը և իր ժամանակի համատեքստում, ցավոք քիչ են ներկայացվել։ Ցուցադրությունը նախաձեռնել են «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանն ու նկարիչ Հայկազ Խաչատրյանի ընտանիքը։

Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։

81