Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ դրամահատարանը պատրաստվում է սկսել նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով դոլարային մետաղադրամի հատումը։
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի ներկայացրել է նոր «ոսկե մետաղադրամի» էսքիզը, որի մի կողմում Թրամփի դիմանկարն է՝ «Ապավինում ենք Աստծուն» գրությամբ։
«ԱՄՆ-ի դրամահատարանը ի պատիվ Ամերիկայի անկախության 250-ամյակի կսկսի հատել այս նոր մեկդոլարանոց ոսկե մետաղադրամը՝ հարգելու ազատության մնայուն ժառանգությունը և հայրենասիրության մնայուն խորհրդանշանը»,- գրել է Բեսենթը սոցցանցում:
The Wall Street Journal-ը գրել է, որ որ ամերիկյան հուշադրամների վրա գործող նախագահի պատկերը հազվադեպ է։ Միացյալ Նահանգներում պետության ղեկավարի պատկերով մետաղադրամները սովորաբար թողարկվում են հետմահու: Միակ բացառությունը 50-սենթանոց մետաղադրամն էր, որը թողարկվել էր ԱՄՆ անկախության 150-ամյակի առթիվ՝ 1926 թվականին։ Դրա դիմերեսին պատկերված են ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի և այն ժամանակվա նախագահ Քելվին Քուլիջի դիմանկարները, իսկ դարձերեսին՝ Ազատության զանգը։