Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստանի Դաշնություն, և կկայանան նրա բանակցությունները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: Երկու երկրի արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք արդիական հարցեր»,- ասել է նա:

 

66