Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հուլիսի 17-ին՝ ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բատիկյան փողոցով անցնող Մալաթիայի ջրանցքն են ընկել քաղաքացիներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում համայնքային ոստիկանները, պարեկները և փրկարարները պարզել են, որ ջրանցքից քաղաքացիներին հաջողվել է դուրս բերել մեկ մարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 քաղաքացի է ընկել ջրանցքը։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ փրկարարները, քաղաքացիները և պարեկները սկսել են որոնողական աշխատանքներ, իսկ համայնքային ոստիկանները տղամարդու հայտնած տեղեկությունները ճշտելու նպատակով նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ պարզվում են դեպքի հանգամանքներն ու ոստիկանություն տեղափոխված տղամարդու ինքնությունը։