Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները նոր հարվածների շարք է սկսել Իրանի դեմ։ Սա ամերիկյան հարձակումների իններորդ անընդմեջ գիշերն է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի խզումից հետո։ Իրանը, իր հերթին, հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ պատասխան հարվածների մասին։
«Մենք այսօր երեկոյան կրկին հարվածեցինք նրանց, շատ լուրջ»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ վերադառնալով Վաշինգտոն Աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց հետո։ Նա հավելել է, որ հարվածները կատարվել են «երեք մեծ հայրենասերների հիշատակին»։
Հարվածների նոր ալիքը հաջորդել է Վաշինգտոնի կողմից երեք ամերիկացի զինծառայողների մահվան մասին հայտարարությունից հետո։ Պատերազմի սկզբից ի վեր զոհված ամերիկացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 17-ի, իսկ ավելի քան 420-ը վիրավորվել է։