Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ճապոնական SDRS և «Trusco Nakayama» ընկերությունները ներկայացրել են «Do Hiemon Box» անհատական սառեցման խցիկը, որը նախատեսված է ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող մարդկանց գերտաքացումից պաշտպանելու համար։ Արտաքուստ այն հիշեցնում է մեծ սառնարան՝ մարդու համար նախատեսված տեղով՝ հայտնում է «GizmoChina»-ն։

Սարքն առաջին հերթին նախատեսված է շինարարության, գործարանների, պահեստների և այլ օբյեկտների աշխատակիցների համար, որոնք աշխատանքի ընթացքում պարբերաբար ենթարկվում են բարձր ջերմաստիճանի ազդեցությանը։

Խցիկը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում նվազեցնել մարմնի ջերմաստիճանը՝ առանց լիարժեք օդորակման համակարգ տեղադրելու անհրաժեշտության։

Do «Hiemon Box»-ի ներսում պահպանվում է մոտավորապես Ցելսիուսի 15 աստիճան ջերմաստիճան։ 

283