Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանի, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելիի, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնի և կառավարման խորհրդի անդամների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր և փորձ փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։

Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։

212