Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները Շանհայ քաղաքում մասնակցել են Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կազմակերպած «Հայաստանի համար կիբեռհանցագործությունների դեմ պայքար» խորագրով վերապատրաստմանը:

ՀՀ ՔԿ-ից հայտնում են, որ դասընթացի շրջանակում գործուղման խմբի անդամներին ներկայացվել են ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի, փողերի լվացման հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի չինական փորձի և արդյունքների, էլեկտրոնային տվյալների քննության տեխնոլոգիայի և մեթոդաբանության վերաբերյալ դասախոսություններ:

«Նկատի ունենալով, որ խմբի անդամներն իրենց ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում առնչվում են կիբեռհանցագործությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարված այլ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումներին ու քրեական վարույթներին, ուստի դասընթացի շրջանակում ստացված գիտելիքներն ու փորձը կնպաստեն ինչպես մասնագիտական կարողությունների զարգացմանը, այնպես էլ համապատասխան ստորաբաժանումների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

69