Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրացնելով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալները՝ Քրեական ոստիկանության Սյունիքի և Լոռու մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 19-ին Ստեփանավան քաղաքի Ռումինական փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել և արգելանքի են վերցրել 51-ամյա մի տղամարդու, որը մայիսի 12-ից Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության կողմից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, այդ թվում՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն ու մարդուն առևանգելուն հանցակցելու մեղադրանքներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

Տղամարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 

Կատարվում է նախաքննություն։

181