Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի երիտասարդական խորհրդի անդամների հետ։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ըստ նախարարի՝ պետությունը կապիտալ ներդրումներ է կատարում կրթական, մշակութային և սպորտային ծառայությունների որակի բարձրացման, ոլորտային կազմակերպությունների գործունեությունն ու կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով։

Եվ այդ ոլորտներում երիտասարդների մասնակցության ու դերի տեսանելիության բարձրացմանն է ուղղված երիտասարդական քաղաքականությունը, որի մշակման և իրականացման գործընթացում պարտադիր է երիտասարդների մասնակցությունը՝ լսելու նրանց դիտարկումները, առաջարկները, գաղափարներն ու կարիքները:

Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է նաև առաջին անգամ ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, դրա մշակման նախապատմությունը:

Նախարարը կարևորել է նաև հուշարձանների պահպանման թեման՝ ներկայացնելով պետության քաղաքականությունը և երիտասարդներին հորդորելով շարունակաբար ճանաչել ու բացահայտել դրանք:

 

124