Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Պարագվայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության Ռազմավարական պլանավորման վարչության պետ և արտաքին կապերի պատասխանատու Լիլիան Պորտիյոյի հետ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) առնչվող մի շարք հարցերի։

Դեսպան Գևորգյանը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև՝ համաժողովին ընդառաջ անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովը։

297