Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտնի ամերիկահայ սպորտային լրագրող, խմբագիր և մարտարվեստների մեկնաբան Մանուկ Հակոբյանի հետ հարցազրույցում կիսվել է Հայաստան կատարած այցի իր ջերմ տպավորություններով, ինչպես նաև հիշել է ամերիկահայ մեծ բարերար Քըրք Քըրքորյանին։

Թայսոնի խոսքով՝ ինքը ցանկացած պահի պատրաստ է կրկին այցելել Հայաստան։

«Ես ցանկացած ժամանակ կարող եմ մեկնել Հայաստան։ Այնտեղ ապրում են մարդիկ, որոնք իսկապես հիանալի հոգի ունեն։ Ինձ պետք չէ վճարել, որպեսզի գնամ այնտեղ. այն  շատ գեղեցիկ երկիր է»,– ասել է նա։

Խոսելով Քըրք Քըրքորյանի մասին՝ Թայսոնը պատմել է մի դեպք, երբ հարձակվել էր մի տղամարդու վրա, որը տեսախցիկով մտել էր զուգարան իր հետևից։ Նրա խոսքով՝ այդ միջադեպից հետո Քըրքորյանը սեփական ինքնաթիռն է ուղարկել, որպեսզի Թայսոնը խուսափի ձերբակալությունից։

«Նա իմ և իմ ընտանիքի հետևից ուղարկեց իր հսկայական ինքնաթիռը։ Քըրքորյանը օգնել է բազմաթիվ հայերի Հայաստանում։ Նա, ինչպես ես, այն մարդկանցից էր, որոնք թույլ չէին տալիս, որ իրենց հետ կատակեն»,– հիշել է Թայսոնը։


81