Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Ադրբեջանի նախագահները հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Ղրղզստանի տարածքում կանցկացնեն ոչ պաշտոնական խորհրդակցական հանդիպում։ Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։

«2026 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը Իսիկ-Կուլի մարզի Չոլպոն-Աթա քաղաքում կանցկացվի Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ոչ պաշտոնական խորհրդակցական հանդիպումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

150