Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 29-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկությունների հիման վրա առանձնացված հասցեներում և քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներում իրականացրել են թիրախային ստուգումներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն։

Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։

110