Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին նամակ է ուղարկել, որտեղ նշվում է, որ Թուրքիան առայժմ չի բավարարում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են նրան F-35 կործանիչների վաճառքը թույլատրելու համար։

Այս մասին հայտնել է «Fox News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթին։

Նամակում նշվում էր, որ ԱՄՆ օրենսդրությունը արգելում է F-35 կործանիչների փոխանցումը Թուրքիային, քանի դեռ Անկարան ունի ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց հետ կապված սարքավորումներ, ինչպես նաև քանի դեռ չի պարտավորվել ապագայում չգնել նման համակարգեր և չի կատարել Կոնգրեսի կողմից սահմանված սերտիֆիկացման մյուս պահանջները։

Թուրքիան դուրս էր մնացել F-35 ծրագրից այն բանից հետո, երբ 2017 թվականին Ռուսաստանից ձեռք էր բերել Ս-400 ՀՕՊ համակարգերի չորս դիվիզիոն։

169