Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը 2025 թվականին առաջին անգամ 2010 թվականից ի վեր գրանցել է դրական միգրացիոն հաշվեկշիռ։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ներքին գործերի նախարարության 2025 թվականի գործունեության արդյունքները։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրականացվել է 5,201,747 մուտք և 5,171,270 ելք։ Արդյունքում ձևավորվել է 30,477 դրական միգրացիոն հաշվեկշիռ։ Ավելի կարևոր է, որ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվարկով նույնպես արձանագրվել է դրական ցուցանիշ։
Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին ՀՀ քաղաքացիների միգրացիոն հաշվեկշիռը կազմել է +8,660, ինչը առաջին նման արդյունքն է 2010 թվականից ի վեր (եթե չհաշվենք COVID-19 համավարակի հետևանքով սահմանափակումներով պայմանավորված 2020 թվականը)։
Սա նշանակում է, որ տարվա ընթացքում Հայաստանի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների մուտքերի թիվը գերազանցել է ելքերի թվին։ Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ այս ցուցանիշը չի նշանակում, թե այդքան մարդ մշտապես վերադարձել է Հայաստան կամ դադարել է արտագաղթը։
Միգրացիոն հաշվեկշիռը հիմնված է սահմանային մուտքերի և ելքերի հաշվառման վրա, ուստի այն արտացոլում է մարդկանց տեղաշարժը, այլ ոչ թե մշտական բնակության փոփոխությունը։ Չնայած դրան՝ 2025 թվականի արդյունքները կարևոր շրջադարձային ցուցանիշ են, քանի որ վերջին տասնհինգ տարիների ընթացքում առաջին անգամ պաշտոնական վիճակագրությունը գրանցել է դրական միգրացիոն հաշվեկշիռ Հայաստանի քաղաքացիների համար։
Source: Prime minister’s anual report 2025: https://www.primeminister.am/en/press-release/item/2026/01/26/Nikol-Pashinyan-Mi nistry-of-Internal-Affairs-Report/