Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«SpaceX Falcon 9» հրթիռի մոտ 4 տոննա կշռող երկրորդ աստիճանը ընկել է Լուսնի մակերեսի վրա։ Բեկորը, որը ավելի քան մեկ տարի անկանոն շարժվում էր տիեզերքում, բախվել է Երկրի բնական արբանյակին՝ 8688,6 կմ/ժ արագությամբ, ինչը ձայնի արագությունից ավելի քան յոթ անգամ բարձր է։ Այս մասին հայտնում է «The Guardian»-ը։

Խոսքը «Falcon 9» հրթիռի երկրորդ աստիճանի մասին է, որը 2025 թվականի հունվարին դեպի Լուսին էր ուղարկել ամերիկյան «Firefly Aerospace» ընկերության վայրէջքային մոդուլը։ Սովորաբար բեռը ուղեծիր դուրս բերելուց հետո հրթիռների երկրորդ աստիճանները այրվում են Երկրի մթնոլորտում կամ ընկնում օվկիանոս։

Սակայն դեպի Լուսին իրականացված այս արձակման համար պահանջվել է ավելի մեծ քարշուժ, քան Երկրի շուրջ սովորական առաքելությունների դեպքում։ Այդ պատճառով երկրորդ աստիճանը մնացել է տիեզերքում և մի քանի ամիս շարունակ շարժվել տիեզերական աղբի միջավայրում։ Միայն այս տարի աստղագետները պարզել են, որ այն շարժվում է այնպիսի հետագծով, որն ի վերջո կհանգեցնի Լուսնին բախվելուն։

71