Թաիլանդում ֆուտբոլիստը խաղի ժամանակ մահացել է կայծակի հարվածից․ տեսանյութ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թաիլանդում երիտասարդ ֆուտբոլիստ Սոֆվան Ավաեն զոհվել է կայծակի հարվածից՝ հենց խաղի ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Նարաթիվատ նահանգում անցկացվող «Golok FA Cup 2026» տարածաշրջանային մրցաշարի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «Bangkok Post»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 4-ին։ Կայծակի հարվածի պահը տեսագրվել է։ Հարվածից անմիջապես հետո մի քանի խաղացողներ տապալվել են խաղադաշտի խոտածածկին։ Թիմակիցներն անմիջապես շտապել են օգնության, սակայն 24-ամյա մարզիկի կյանքը փրկել չի հաջողվել։
Բացի այդ, միջադեպի հետևանքով տուժել է ևս ինը մարդ։ Վիրավորներից ութը՝ Թաիլանդի քաղաքացիներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց։
05 Օգոստոս, 2026 15:09
147
Հայաստանն ու Թաիլանդը խորացնում են համագործակցությունը սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում
28 Հուլիս, 2026 17:52
Ռուսաստանը զգուշացնում է՝ Վաշինգտոնը «որս» է սկսել Թաիլանդ մեկնող ռուսների նկատմամբ
12 Հունիս, 2026 17:00
Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ
15 Մարտ, 2026 10:19