Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 8-ին Հայաստանի լողի մեծահասակների հավաքականը 6 հոգանոց կազմով կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը։
Հայաստանի պատվիրակության կազմում են՝ Հայաստանի լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, ՀՀ լողի հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանը և 4 մարզիկներ։
Մեր մարզիկները կմասնակցեն անհատական մրցատարածություններում՝
Վարսենիկ Մանուչարյան - 50 մ ազատ ոճ, 50 մ բատերֆլայ, 100 մ բատերֆլայ
Միլանիա Գունկո - 50 մ ազատ ոճ, 100 մ ազատ ոճ
Աշոտ Չախոյան - 50 մ բրաս, 100 մ բրաս
Գևորգ Տոնոյան -50 մ թիկնալող, 100 մ թիկնալող
Ինչպես նաև Հայաստանի հավաքականի կազմում մեր մարզիկները ուժերը կչափեն փոխանցալող մրցումներում՝
4×100 մ ազատ ոճ
4×200 մ ազատ ոճ
4×100 մ համալիր լող։