Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 10-ին՝ ժամը 14։27-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հնոցավան փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 70 քմ)։
Հրդեհը մեկուսացվել ժամը 14:42-ին է, մարվել՝ 15:07-ին։ Այրվել են տանիքից մոտ 50 քմ հատված և չորս արևային վահանակ:
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։
10 Օգոստոս, 2026 20:46
111