Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բոլիվիայի ոստիկանությունը բրազիլական «Սան Պաուլուի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսում հայտնաբերել է 86,5 կգ մարիխուանա։ Թիմը մեկնում էր Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակիչի՝ տեղի «Բոլիվարի» դեմ հանդիպմանը։ Ավտոբուսի զննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութով փաթեթներ և ձերբակալել երեք վարորդի։

Պարզվել է, որ թիմը միջադեպի հետ որևէ առնչություն չունի։ Փոխադրող ընկերությունը հայտարարել է, որ պատասխանատվությունը բացառապես ձերբակալված վարորդինն է, և «Սան Պաուլուին» տրամադրել է նոր տրանսպորտային միջոց։ Արդյունքում «Սան Պաուլուն» բարեհաջող հասել է նշանակման վայր և հանդիպում անցկացրել «Բոլիվարի» դեմ։

156