Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հերքել է Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները՝ դրանք անվանելով «սուտ և հորինվածք»:

Շտաբում հայտարարել են, որ նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության տակ, իսկ առևտրային նավերն ու նավթային լցանավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության և վերահսկողության:

Ավելի վաղ Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան լիակատար վերահսկողության մասին էր հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա մտադրություն էր հայտնել պահպանելու այդ վերահսկողությունը:

87