Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օօգոստոսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուզանդի փողոցի շենքերից մեկում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատները:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուզանդի 1/3 հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի 2-րդ մասնաշենքում։

Ըստ նախնական տեղեկությունների,տուժածներ չկան։ Հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, ինչից առաջացել է ծուխ, որը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։  Տարհանվել են մեծ թվով աշխատակիցներ։

Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի քաղաքացու օգնություն են ցուցաբերել, քանի որ նրանք ծխահարվել էին։ Նրանց առողջությանն ու կյանքին վտանգ չի սպառնում։

138