Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 13-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի բնակիչներից մեկի այգում վիրավոր արծիվ կա։

Նշված հասցե է մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները վիրավոր արծվին տեղափոխել են անվտանգ վայր, խնամել, այնուհետև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի գործընկերների հետ վերադարձրել են հարազատ միջավայր։

60