Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել
Սա պարզ տգիտություն չէ, չնայած դա եւս լուրջ խնդիր է ԱԺ պատգամավորի համար, բայց սա սպրդած խոստովանություն կամ ավելի ստույգ` ցուցմունք է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի օտարերկրյա մարտիկի կողմից, որը դարձել է պատգամավոր եւ դեռ հավակնում է Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնին։
Արեգա Հովսեփյան. «Մենք կողմ ենք հիբրիդային պատերազմին, որովհետև Հայաստանի ներքին գործերին միջամտությունը ժողովրդավարության հիմք է»:
Միակ տարբերակն այս իրավիճակում ՔՊ_ի կողմից չընտրելն է, ավելի լավ է հանձնաժողովը նախագահ չունենա, քան նման մտքի գոհարներ երկնողը դառնա Հայաստանը ԵՄ հարթակներում ներկայացնողը։