Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ արձանագրելով բազմոլորտ գործընկերության շարունակական զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրի կետերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Գերմանիա գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

82