Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անհատ ձեռնարկատեր Արմինե Լագզյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ «Լորդ» ռեստորանում (Սյունիքի մարզ, քաղաք Մեղրի, Ադելյան 12/1), իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ:
Այսպես՝
- սննդի կառույցի նախագծումը, կառուցվածքը, տեղակայումը չեն ապահովել հիգիենիկ աշխատանքային պայմաններ.
- չի բացառվել օդից փոխանցվող աղտոտումը, կեղտի կուտակումը, օտար մասնիկների
- թափանցումը սննդամթերքի մեջ.
- չի պահպանվել կենդանիների, կրծողների և միջատների ոչնչացման գործընթացների պարբերականությունը.
- կառույցը չի ունեցել լվացող և ախտահանող նյութերի` սննդամթերքից առանձնացված պահման տարածք.
- հատակն ունեցել է ճաքեր, չի ունեցել հարթ մակերես, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից.
- խոհանոցի դեպի դուրս բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
- սանհանգույցի դուռը հեշտորեն չի մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չի եղել հարթ և չներծծող մակերևույթ ունեցող նյութերից.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման.
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:
20 Օգոստոս, 2026 20:01
64
Տարածված լուրը, թե իբր ընտրությունների հենց հաջորդ օրը փակվելու է Մեղրիի ԲԿ-ն, իրականության հետ որևէ աղերս չունի, աբսուրդային է և մոլորեցնող․ ԱՆ
21 Մարտ, 2026 22:39
Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
01 Փետրվար, 2026 20:06
Կապանի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
02 Դեկտեմբեր, 2024 10:11
Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է
15 Օգոստոս, 2026 18:31
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
22 Ապրիլ, 2026 10:34
Կասեցվել է «Էլեն» ռեստորանի արտադրական գործունեությունը
20 Հունվար, 2026 19:03