Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկատվություն է ներկայացրել էբոլայի համաճարակաբանական իրավիճակի մասին 2026 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ:
Ըստ այդմ՝ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված էբոլայի բռնկումը։
Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝
- 5290 հաստատված դեպք
- 2516 մահվան դեպք։
Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում։
ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։
Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։
Էբոլան չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով։
ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները: