Խիստ պատիժ՝ ՀՖՖ-ից․ հայկական ակումբը երկար ժամանակով հեռացվեց ֆուտբոլային գործընթացներից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 21-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) Կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը, որի արդյունքում աննախադեպ խիստ որոշում է կայացվել հայկական ակումբներից մեկի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Կոմիտեի վճռով՝ «Հայք» ֆուտբոլային թիմը հեռացվել է Հայաստանի Առաջին խմբի 2026-2027 թվականների մրցաշրջանի առաջնությունից։
Պատժամիջոցները, սակայն, միայն սրանով չեն սահմանափակվել։ Որոշման համաձայն՝ ակումբը զրկվել է նաև ընթացիկ մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից։ «Հայքը» զրկվել է նաև հաջորդ մրցաշրջանում ևս Առաջին խմբի առաջնությանը վերադառնալու և մասնակցելու հնարավորությունից։
22 Օգոստոս, 2026 16:16
76
Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ
24 Հուլիս, 2026 23:13
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին. Արմեն Նիկողոսյան
18 Հունիս, 2026 19:17
Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ
25 Մայիս, 2026 22:51