Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ Shamshyan.com-ի` այսօր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Ford Transit»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանը։
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» և «Վաղարշապատ» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։