Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել: Կնոջ դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով: Մահվան պատճառ է հանդիսացել սրտամկանի սուր ինֆարկտը:

 

Նշեմ, որ կինը անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն:

 

Առողջապահության նախարարությունը կոչ է անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար:

 

2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով:

 

14 Օգոստոս, 2020 15:44
1499
; ;