Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ՝ Մեղրին շրջանցող թունելի շինարարությունը շարունակվում է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Թունելի երկարությունը 530 մետր է։

Հորատումն այստեղ ավարտված է, շարունակվում են ներքին պատերի ամրացման, կայունացման աշխատանքները, ինչպես նաև մեկնարկել է երեսարկի հատակի բետոնացումը։

157