Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օսլոյի հիվանդանոցում 89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը:

Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը։

«Խորը վշտով հայտարարում ենք Նորին Մեծություն թագավոր Հարալդի մահվան մասին այսօր», - ասվում է հայտարարության մեջ։

Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը հոսպիտալացվել էր օգոստոսի 17-ին՝ հեմոլիտիկ անեմիայի վարակի և բարդությունների պատճառով: Այդ ժամանակվանից նա մնում էր հիվանդանոցում:

Օգոստոսի 27-ին թագավորական ընտանիքը հայտարարել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվել է որպես «շատ լուրջ»: Գլյուքսբուրգների դինաստիայի անդամ թագավորը գահակալել է 1991 թվականից: Նրան հաջորդում է նրա 53-ամյա որդին՝ Հաակոնը:

125