Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 25-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արմավիրի մարզի Աղավնատուն բնակավայրի գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց պայմանագրի և խախտելով ընդերքօգտագործման պահանջները, արդյունահանում և իրացնում է տուֆ քար։

Քրեական ոստիկանների ստուգողական այցի ժամանակ հիշյալ տարածքում քարհատման աշխատանքներ էր կատարում ռելսագնաց հաստոց, կային մասամբ և ամբողջությամբ հանքաքար բարձած բեռնատարներ, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տվյալի՝ ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանն ու համայնքին պատճառվել է երկու միլիոն 400 հազար դրամի վնաս։

Կազմված փաստաթղթերը ներկայացվելեն Վաղարշապատի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

182