Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրահանձնաժողովը խստացնում է ամերիկյան ChatGPT-ի, Reddit-ի և Roblox-ի կարգավորումները: Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Կարգավորող մարմինը OpenAI-ի կողմից մշակված ChatGPT չաթբոտը ճանաչել է որպես շատ մեծ առցանց որոնողական համակարգ (VLOSE), իսկ Reddit ինտերնետային ֆորումը և Roblox խաղային հարթակը՝ շատ մեծ առցանց հարթակներ (VLOP)՝ համաձայն թվային ծառայությունների մասին օրենքի»,-ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Եվրամիությունում երեք ծառայություններից յուրաքանչյուրից օգտվողների միջին ամսական թիվը կազմում է առնվազն 45 միլիոն, ինչը համապատասխանում է VLOSE-ի և VLOP-ի սահմանումներին:
«Այս նոր կարգավիճակը նշանակում է, որ ChatGPT-ն, Reddit-ը և Roblox-ը այժմ կենթարկվեն ավելի բարձր մակարդակի վերահսկողության և հաշվետվողականության ԵՄ-ի ներսում, ինչը արտացոլում է դրանց զգալի ազդեցությունը մեր քաղաքացիների և հասարակությունների վրա», - մամուլի հաղորդագրության մեջ ասել է ԵՀ-ի տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով գործադիր փոխնախագահ Հեննա Վիրքունենը։