COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մայրաքաղաքում տեղադրվեց COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Այսուհետ այն օր առ օր կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։
Յուրաքանչյուր անցնող օր մեզ մոտեցնում է COP17-ին՝ մի իրադարձության, որը Հայաստանը կդարձնի բնության պահպանության վերաբերյալ համաշխարհային երկխոսության և որոշումների առանցքային հարթակ
Հետհաշվարկը սկսված է։
Երևանը պատրաստվում է COP17-ին։
Գործելով հանուն բնության»,-նշվում է հաղորդագրության մեջ։
31 Օգոստոս, 2026 23:31
406
Շրջայց COP17-ի շրջանակում բացված Հայաստանի տաղավարով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
18 Հոկտեմբեր, 2026 21:57
COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետ Վեն Սյանի գլխավորած պատվիրակությունը
18 Հոկտեմբեր, 2026 21:38
Արդյունավետ բազմակողմանիությունը մեր արտաքին քաղաքականության կարեւոր մասն է. Միրզոյան (տեսանյութ)
18 Հոկտեմբեր, 2026 19:18