Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համաձայն Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այս պահին առկա տվյալների՝ այս տարի դպրոց են հաճախում շուրջ 415 հազար դպրոցականներ. հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Նրանցից մոտ 33 հազարը օգոստոսի 31-ի դրությամբ հայտագրվել է առաջին դասարան հաճախելու նպատակով։

Հայտագրման գործընթացը շարունակվում է. այս ուսումնական տարում առաջին դասարան հաճախողների և հանրակրթական դպրոցներում սովորողների տվյալների ամփոփումը կկատարվի սեպտեմբերի 5-ից հետո։

Հանրակրթական դպրոցներում այս ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի. տարվա ընթացքում նախատեսված են աշակերտների ընթերցանության խրախուսմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Ընթերցանության տարին կմեկնարկի սեպտեմբերի 4-ին՝ Գրքի միջազգային իններորդ փառատոնի շրջանակում։ Ուսումնական տարվա յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրական որևէ ժանրի կամ ուղղության․ սեպտեմբերի թեման «Սասնա ծռեր» էպոսն է։

71