Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանի հետ։

Քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման հնարավորությունները պետական կառույցների կողմից համակարգվող ոլորտների զարգացման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման նպատակով։

Նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը ներկայացրել է նախարարության տեսլականը պետական կառույցների առաջարկած նախագծերում բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսների (GPU) կիրառման վերաբերյալ։ Դիտարկվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ մասնագիտական աջակցության ցուցաբերման հնարավորությունները։

Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ քաղաքաշինության բնագավառի թվայնացումը կոմիտեի առաջնահերթություններից է, և այդ ճանապարհին նախարարության հետ համագործակցությունը նոր մակարդակի կբարձացնի ոլորտային հարցերի կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները։

Այնուհետև կոմիտեի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում արհեստական բանականության գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներ՝ անդրադառնալով թվայնացման ուղղությամբ մինչ այժմ  կատարված քայլերին։

Նախարարի տեղակալը և կոմիտեի նախագահը կարևորել են ջանքերի մեկտեղումը նորարարական ծրագրերի իրագործման նպատակով։

69