Յամալը նոր ռեկորդ է սահմանել իսպանական ֆուտբոլում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը Իսպանիայի Լա Լիգայի 3-րդ տուրի տնային խաղում դարձել է պատմական ռեկորդի հեղինակ։ Կատալոնացիների կողմից 5:2 հաշվով «Ռայո Վալեկանոյի» ջախջախման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը դարձել է դուբլի հեղինակ՝ հատելով ակումբային մակարդակում խփած 50 գոլի սահմանագիծը (51-րդ և 52-րդ գոլերը)։
Ինչպես հայտնում է հեղինակավոր MisterChip վիճակագրական ռեսուրսը, Յամալը դարձել է իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը գրանցում է 50+ գոլի արդյունք։
Ամենաերիտասարդ տարիքում 50 գոլի սահմանագիծը հատած ֆուտբոլիստների լավագույն եռյակը՝
- Լամին Յամալ («Բարսելոնա»)՝ 19 տարեկան և 49 օրական
- Ռաուլ Գոնսալես («Ռեալ Մադրիդ»)՝ 19 տարեկան և 249 օրական (նախկին ռեկորդակիր)
- Ֆեռնանդո Տոռես («Ատլետիկո Մադրիդ»)՝ 20 տարեկան և 221 օրական
Լամին Յամալը կատալոնական ակումբի գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականի հուլիսից։ Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն մասնակցել է 3 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։ Նախորդ՝ 2025/26 մրցաշրջանում վինգերն անցկացրել էր 45 հանդիպում՝ իր ակտիվում գրանցելով 24 գոլ և 14 արդյունավետ փոխանցում։
01 Սեպտեմբեր, 2026 22:11
59
Յամալը՝ Լա Լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին
05 Փետրվար, 2026 12:14
Նրան դուր չի գալիս պահեստայինների նստարանին մնալը․ Ֆլիկը՝ Յամալի մասին
03 Փետրվար, 2026 17:25
Մեսսիի և Յամալի միջև համեմատություն լինել չի կարող․ Ժորդի Ալբա
20 Նոյեմբեր, 2025 17:22
Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը
28 Հունիս, 2026 17:17
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ 15 օրում
15 Հունիս, 2026 21:54
ԱՄՆ-ի հավաքականը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
13 Հունիս, 2026 12:05