Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Պեկինի հետ խորհրդակցություններ է անցկացրել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին վերաբերող հարցերի շուրջ։

«Մենք այս հարցի շուրջ Ռուսաստանի և Չինաստանի հետ շատ հանգիստ, առանց հրապարակայնության զրույցներ ենք վարել, և կարծում եմ՝ կարող ենք շարունակել այդ երկխոսությունը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե ինչպես են ՌԴ-ն և Չինաստանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ սահմանվող սահմանափակումներին։

Բեսենթը չի հստակեցրել, թե ինչի շուրջ են ընթացել խորհրդակցությունները։ Նա նաև հայտարարել է․ «Իրանի հարցում մենք Չինաստանի հետ ավելի շատ ընդհանրություններ ունենք, քան տարաձայնություններ»։

Օգոստոսի 24-ին Բեսենթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կտրուկ խստացնում է Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների ռեժիմը՝ նպատակ ունենալով ամբողջությամբ արգելափակել Թեհրանի եկամուտների աղբյուրները։

64