Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Խաչատուր Խաչիկյանը նշանակվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ։ Որոշումն ընդունվել է Կառավարության նիստում: 

 

«Որպես կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ նախորդող 8 տարիների ընթացքում բավականին հաջող համագործակցել ենք Կառավարության անդամների մեր գործընկերների հետ: Ստանձնելով կոմիտեի նախագահի պաշտոնը՝ պատրաստակամ եմ նույն եռանդով ջանքերս ներդնել ՀՀ անվտանգության և բարօրության բարձրացման նպատակով»,- ասել է Խաչիկյանը:

 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը որոշում էր ստորագրել Խաչատուր Խաչիկյանին Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

72