Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է մեր երկրում այցելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Ժոան Պոնս Սամպյետրոյի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության օրակարգի հարցերը, ԵԱՀԿ տարածքում անվտանգության առկա մարտահրավերները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը։
Բայրամովը տեղեկացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների մասին։ Ներկայացվել է Ադրբեջանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում արձանագրված առաջընթացի և խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և ավելի լայն միջազգային էներգետիկ անվտանգության գործում Ադրբեջանի ներդրման շուրջ։