Մոդին Պուտինին նվիրել է Հնդկաստանում 2 հազար տարի առաջ գրված գրքի ռուսերեն թարգմանությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ռուսերեն թարգմանությամբ նվիրել է հին հնդկական՝ կյանքի մասին «Տիրուկկուրալ» տրակտատը։
Ռուսաստանի և Հնդկաստանի առաջնորդները ուրբաթ օրը բանակցություններ են վարել Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Զրույցի հենց սկզբում Մոդին Պուտինին նվեր է հանձնել։
«Այս գիրքը գրվել է Հնդկաստանում 2 հազար տարի առաջ։ Այն գրել է մեծ գրող Տիրուվալլուվարը։ Նա խոսել է մարդկային կյանքի, կարեկցանքի, կառավարման մասին, նրա մտքերը արդիական են մնում մինչ օրս։ Մենք այս գիրքը թարգմանել ենք ռուսերեն։ Այս գիրքը կօգնի մեզ բարելավել մեր երկու երկրների միջև մարդկային կապերը»,- գիրքը հանձնելուց առաջ նշել է Մոդին։
11 Սեպտեմբեր, 2026 15:02
90
Հանդիպում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
31 Օգոստոս, 2026 12:55
Մոդին և Թրամփը բանակցություններ կվարեն G7-ի շրջանակներում
10 Հունիս, 2026 13:28
Պուտինը և Մոդին նույն մեքենայով մեկնել են բանակցությունների
01 Սեպտեմբեր, 2025 11:37
Պուտինի, Թրամփի և Ծինփինի միջև հանդիպում նոյեմբերին դեռևս նախատեսված չէ․ Պեսկով
11 Սեպտեմբեր, 2026 13:21
Պուտինը ցանկանում է լուծել ուկրաինական հակամարտությունը․ Թրամփ
10 Սեպտեմբեր, 2026 10:31
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
08 Սեպտեմբեր, 2026 18:33