Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի էկոպարեկային ծառայությունից հայտնում են՝ սեպտեմբերի 11-ին Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները, հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելիս, ժամը 17:00-ի սահմաններում, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի Նորաշենի անտառպետության 1-ին պահաբաժնի «Եղծաձոր» կոչվող տարածքում հայտնաբերել են Ս.Պ.-ին՝ բենզասղոցով ծառեր հատելիս։
Էկոպարեկային ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի ծառահատումն անմիջապես դադարեցվել է, իսկ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կանխվել է հետագա ծառահատումների իրականացումը։
Հայտնաբերված շուրջ 4 խմ փայտանյութը, բենզասղոցն ու կացինը տեղափոխվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներքին պահեստ։ Կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ և կազմվել իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:
Դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկակացվել Քննչական կոմիտե՝ ներկայացնելով կազմված նյութերը: