Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուելսի արքայազն Չարլզը (այժմ՝ Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III-ը) ուրախացել է իր նախկին կնոջ՝ արքայադուստր Դիանայի մահվան կապակցությամբ՝ կարծես թե «վիճակախաղում հաղթած լիներ»։
Այս մասին հայտնել է արքայադստեր եղբայրը՝ կոմս Չարլզ Սփենսերը, իր «Swan Song: Diana, My Sister» («Կարապի երգը. Դիանան՝ քույրս») գրքում, որից հատվածներ է հրապարակել «The Daily Mail» պարբերականը։
Ըստ Սփենսերի՝ Դիանայի մահից հետո իրեն զանգահարած արքայազն Չարլզի ձայնը արտահայտում էր «գլխապտույտ առաջացնող ցնծություն», որը բնորոշ է «վիճակախաղում հաղթողին»։
Արքայադստեր եղբայրը պնդում է, որ ապագա միապետի ձայնը հնչել է «զարմանալիորեն գործնական ու սառնասիրտ՝ հաշվի առնելով ողբերգության մասշտաբը»։
Սեպտեմբերի 16-ին Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչը մեկնաբանել է Սփենսերի գիրքը՝ նշելով. «Նորին Մեծությունը հասկանում է, որ քրոջը կորցնելու ցավը կարող է մթագնել միտքը, ազդել դատողության վրա և աղավաղել հիշողությունները»։