Հայաստանի շախմատի հավաքականը ոչ-ոքի ավարտեց խաղը Նիդերլանդների հետ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Նիդերլանդների հավաքականի հետ։
Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ։
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ Էրվին Լամի հետ։
8 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 16 հնարավորից ունի 13 թիմային միավոր (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի)։
24 Սեպտեմբեր, 2026 19:15
721
Պնոմ Պենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը. վարչապետ
15 Նոյեմբեր, 2026 15:41
Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերն ամփոփվել են գալահամերգով
15 Նոյեմբեր, 2026 11:31
Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև սննդամթերքի անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13 Նոյեմբեր, 2026 16:44