Ոսկեհատի կամուրջը փակ է․ հորդորում են շրջանցել ճանապարհը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։
Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
«Վարորդներին հորդորում ենք նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։
Խնդրում ենք վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին»,- ասվում է հաղորդագրությունում։
25 Սեպտեմբեր, 2026 15:11
131
Վաղարշապատ համայնքի թիվ 10 «Ոսկեհատ» մանկապարտեզը հիմնանորոգվել է. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
12 Հունվար, 2026 11:21
ՔԿ-ն Կտրիճ Ներսիսյանի եղբորը և եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
03 Նոյեմբեր, 2025 12:53
Ձևավորում ենք ավելի գեղեցիկ ու հարմարավետ Ոսկեհատ. գյուղում ժամանակակից զբոսայգի կկառուցվի
14 Հոկտեմբեր, 2025 10:12